ԹԵՎԱՎՈՐ ՄՏՔԵՐ

Որևէ մեկից բաժանվելիս՝ չենք մտածում երբեք, որ կարող է այլևս չտեսնենք նրան։ (Լ.Ա.):

* * * * * * * *

Կնիկ կա՝ օխտը տղամարդ արժե, պատահում է՝ օխտը տղամարդ մի կնիկ չարժեն։(Լ. Ա.):

* * * * * * * *

Ավա՜ղ, մենք մարդուն գնահատում ենք՝ երբ նա չկա այլևս։(Լ. Ա.)։

* * * * * * * *

Երկու անգամ միևնույն մարդուց խաբվողը ապուշ է, երկու անգամ նույն փոսն ընկնողը՝ կույր։(Լ. Ա.)։

* * * * * * * *

Քանի զգում ես սրտիդ ցավը՝ ողջ ես, ուրիշի ցավն ես զգում՝ մարդ ես։(Լ. Ա.)։

* * * * * * * *

Եթե սերը մարել է, սեր չի եղել ուրեմն. սերը չի կարող մարել։(Լ. Ա.)։

* * * * * * * *

Որտեղ մեղու՝ այնտեղ մեղր, որտեղ մեղր՝ այնտեղ մեղու։(Լ. Ա.)։

* * * * * * * *

Խոսելիս՝ մտածիր, նստելիս՝ նայիր շուրջդ։(Լ. Ա.)։

* * * * * * * *

Խեղճին ուտելիքի մնացուկը կհասնի։(Լ. Ա.) ։

* * * * * * * *

Չես իմանում՝ հարցրու, հարցնելն ամոթ չի՝ չիմանալն է ամոթ։(Լ. Ա.)։

* * * * * * * *

Հիմարը խոսելիս՝ խելացին կլռի։(Լ. Ա.) ։

* * * * * * * *

Առավոտվա արևից չտաքացողը իրիկվա արևից հազիվ թե տաքանա։(Լ. Ա.)։

* * * * * * * *

Սիրող սրտի համար գեղեցիկ ու տգեղ չկա ։ Նա չէ սիրուն՝ ով սիրուն է, այլ՝ ում սիրում ես։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Լեռը երկրաշարժից է կործանվում, սերը ՝ անողորմ խոսքից։(Լ. Ա.)

* * * * * * * *

Որտեղ սեր չկա՝ երջանկություն չկա այնտեղ։(Լ. Ա.) ։

* * * * * * * *

Ծնող պիտի դառնաս՝ ծնողին հասկանաս ։(Լ. Ա.) ։

* * * * * * * *

Սիրահարը արատ չի նկատի, նրա աչքին գեղեցիկ կթվա ամեն ինչ։ (Լ. Ա.)։

* * * * * * * *

Եթե ուրիշի բախտին նախանձում ես՝ քոնը չես տեսնում։(Լ. Ա.)։

* * * * * * * *

Ուզում ես թշնամի ձեռք բերես՝ պարտք տուր։(Լ. Ա.)

* * * * * * * *

Հրաշագեղ կնոջ ստվերն անգամ գեղեցիկ է։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Տղամարդը մինչև երեսուն տարեկանը ինքն է ամուսնանում, երեսունից մինչև քառասուն՝ ընկեր-բարեկամ ամուսնացնում են, քառասունից հետո՝ Աստված էլ որ իջնի վերից, հազիվ հաջողվի ամուսնացնել։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Հարյուր մարդու հետ խորհուրդ նստիր, գաղտնիքդ մեկին բացիր։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Անարժանի հետ ես ամուսնացել՝ նրա բեռն էլ պիտի տանես անմռունչ. քո ճակատին էդ էր գրված։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Սիրտը քար չէ՝ ամեն քարի որ դիմանա։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Վերցնելիս բարեկամ են, հետ տալիս՝ թշնամի։(Լ. Ա.) ։

* * * * * * * *

Մինչև ծառը կտրելը՝ հանգստանում էր շվաքում։(Լ. Ա.) ։

* * * * * * * *

Խոսք տալիս մտածիր, որ գլուխ չթակես կատարելիս։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Զազիր մարդուց ազատվելու միակ ելքը՝ պարտք տուր նրան ։(Լ. Ա.)։

* * * * * * * *

Մեկը լալիս է կորուստի համար, մյուսը՝ հրճվում գտածով։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Շունը հաչում է լուսնի վրա՝ լուսինն անտարբեր անցնում է իր ճամփան։ (Լ. Ա.)։

* * * * * * * *

Հիմար մարդու խոսքը ցերեկը գործդ կխափանի, գիշերը՝ քունդ։(Լ. Ա.) ։

* * * * * * * *

Չկա մի մարդ, որ ամեն ինչ իմանա, չկա և մարդ, որ ոչինչ չիմանա։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Լռիր, երբ գորտերն են կրկռում։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Խելոք թշնամին ավելի լավ է, քան հիմար բարեկամը։(Լ. Ա.) ։

* * * * * * * *

Թիվը փոխվել է՝ արծաթը մաքուր ոսկու տեղ է անցնում։(Լ. Ա.) ։

* * * * * * * *

Կոշիկը ոսկուց էլ լինի՝ միևնույնն է, ոտի տակ է մաշելու։(Լ. Ա.) ։

* * * * * * * *

Տան երջանկությունն է տան գեղեցկությունը։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Ուրիշ ոչ մի տեղ՝ մարդ իր տանը միայն կարող է երջանիկ լինել։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Արդար մարդուն թշնամի շատ կլին։ի(Լ. Ա.) ։

* * * * * * * *

Ամենավսեմ գեղեցկությունը կնոջ՝ ամոթխածությունն է նրա։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Անունդ մաքուր պահիր, ժամանակն անցնում է, անունն է մնում։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Ծագել է լույսը՝ արևի ցոլքով, զարթնել ես քնից՝ ողջ ու առողջ ես, մերձավորներդ՝ ողջ ու առողջ են ։ Փառք տուր Աստծուն՝ նոր օրվա համար։ (Լ .Ա .)։

* * * * * * * *

Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր։ Երեկ՝ հարուստ, հարգ ու պատիվ՝ խնկարկում էր ազգուտակ, այսօր՝ աղքատ, ուղեկիցդ՝ մտքերըդ են չարչարալից, իսկ ընկերդ՝ անհուսալի հույսը վաղվա լավ օրվան։(Լ . Ա .):

* * * * * * * *

Մի թերացիր՝ սրտիդ ջերմին խոսքը ասա դու նրան, ով որ թանկ է քեզ համար: Ի՜նչ իմանաս՝ գուցե այլևս չես տեսնելու դու նրան։ (Լ . Ա .)։

* * * * * * * *

Սերը վարդ է, խանդը՝ փուշ։ Առանց խանդի՝ սեր չկա, առանց սիրո՝ չկա կյանք։ Սերը թևեր է տալիս՝ հոգով ճախրես եթերում։(Լ. Ա.)։

* * * * * * * *

Ներիր, ով արևն անցնելուց հետո չքացավ ստվերի պես։ Դավանիր նրան, ով քեզ հետ է ամպուզամպին։( Լ.Ա).։

* * * * * * * *

Հրապուրված սին ու շողոմ, սուտ խոսքերով, տունս արած քարվանսարա, ոտի կոխան ամենքի՝ դժվար օրիս մեկը չեղավ ունայնացած քար սրտերից, որ ձեն հաներ շվայտության բարձունքներից։ (Լ .Ա .)։

* * * * * * * *

Վստահիր, բայց ստուգիր նաև, որովետև ստվերդ անգամ, որ կողքիդ է միշտ, չքանում է՝ մութն ընկնելիս ։ (Լ . Ա .)։

* * * * * * * *

Սե՜րն է ի սկզբանե։ Սիրի՜ր, քանի կաս, քանի ապրում ես այս արևի տակ, էլ ինչ կյանք՝ առանց ըղձալի սիրո հրավառության: (Լ .Ա .):

։* * * * * * * *

Մա՜յրս, մա՜յրս լիներ Աստված, որ սրտացավ ու համազոր նայեր մարդկանց, լիներ նեցուկ ու զորավիգ։ Մա՜յրս միայն՝ ուրիշ ոչ ոք, որ մայրական վսեմ հոգով, իր սրբասուրբ արդար սրտով գութ սերմաներ ու բաժաներ ամենեցուն։(Լ .Ա .)։

* * * * * * * *

Օրո՜ր, օրո՜ր, օրերին մեր բոլոր, որ հեռացող զնգոցո՜վ եկան ու անցան, ու էլ չե՜ն դառնալու, էլ չե՜ն դառնալու ետ… (Լ .Ա .)։

* * * * * * * *

Չկա մի բան այս կյանքոմ, որը ավարտ չունենա. ժամանակի ընթացքում՝ անցնում, գնում, մոռացվում է ամեն ինչ՝ սեր ու խնդում, գեղեցկություն, գանձ ու գահ, լոկ կորուստն է զավակի, որ այրում է մեր հոգին ու չի անցնում մինչև մահ։(Լ .Ա .)։

* * * * * * * *

Ներիր մեղքը, բայց մոռացիր ընդմիշտ նրան. ով մի անգամ չի գնահատել արածը քո ու քեզ մատնել, դավաճանել, այպանել է՝ կանի ևս բազում անգամ։ (Լ .Ա .):

* * * * * * * *

Ի՜նչ անողորմ ու ցավագին իրողություն. մարդիկ, եղու՜կ, հիշում են քեզ, երբ որ իրենց պետք ես միայն։ (Լ .Ա .)։

* * * * * * * *

Հարևանդ թե որ լավն է՝ մի արև է շողշողենի, վատը եղավ՝ քոչիր գնա, աչքից նրա օր ու արև չես ունենա: ( Լ.Ա. ):

* * * * * * * *

Դուրս արա տնից՝ ով հացիդ նստած, բանսարկում է քեզ իր ընկերոջից։ Իմացած եղիր, նրա մոտ նստած՝ քեզ է բամբասում։ ( Լ.Ա. ):

* * * * * * * *

Հնուց անտի՝ մայրը որդու գերին է միշտ , որդին՝ կնոջ: (Լ.Ա.):

* * * * * * * *

Հոգիդ մի ծախիր, որ հարուստ լինես, որտեղ հարստություն՝ այնտեղ էլ դավ ու նենգամտություն։ ( Լ.Ա.):

* * * * * * * *

Տարիքդ կապ չունի. ծնողդ կորցրիր՝ որբ ես այլևս: (Լ.Ա.)։

* * * * * * * *

Կարկուտը էլի հարուստի արտից խուսանավելով՝ գնաց ջարդելու աղքատի արտը։: ( Լ.Ա. ):

* * * * * * * *

Իլյա Սելվինսկին, տես, ինչ է ասում՝ եթե որևէ տեղ մի մարդ է մեռնում, ինձ թվում է, թե ես եմ մեղավոր…Ժամանակները փոխվել են հիմա՝ մարդասպան ու դատավոր միասին նստած մեղադրական են սարքում ընդդեմ սպանվածի։( Լ.Ա. ):

* * * * * * * *

Գեղեցկությունը և մարդուն, և Աստծուն է ցանկալի, և չկա առավել սքանչելի բան, քան գեղեցկությունը գեղեցիկ կնոջ։ ( Լ.Ա.):

* * * * * * * *

Ծառ տնկեցի քանի հատ՝ բարն ուրիշ է վայելում, զարմ ունեցա գթասիրտ՝ աստված խլեց ու տարավ, տուն շինեցի քանի տեղ՝ վերջում անտուն մնացի: ( Լ.Ա. ):

* * * * * * * *

Դառն ու անգութ, սին ու նանիր այս աշխարհի կարգն է այսպես. քանի դու կաս՝ տերը դու ես, քո գեղաչյա ու վարդաշուրթ գեղեցկուհուն քեզնից հետո մեկ ուրիշն է տիրանալու։(Լ .Ա .)։

* * * * * * * *

Քո անբիծ լինելը դեռ ոչինչ չարժե՝ նայած նենգ լեզուն ինչ կտարածի քո անվան շուրջը. ձյունն էլ է ճերմակ , բայց աղտոտվում է կեղտոտ ոտքերից։ (Լ .Ա .)։

* * * * * * * *

Մեզնից առաջ եկան անցան ։ Մեզնից հետո նույնպես կանցնեն. ունայնություն ունայնությանց… ունայնություն ունայնությանց։(Լ .Ա .)։

* * * * * * * *

Ինչպես երազ, ինչպես մուրազ, ինչպես մի հուշ անվերադարձ, կյանքը եկավ ու անց կացավ ու մենք ոչի՜նչ չհասկացանք, ասես կողքից եկավ անցավ։(Լ .Ա .)։

* * * * * * * *

Ամբողջ կյանքում, ախ, զուր հույսեր, իզուր հույսեր, մորմոք ու ցավ, չեղավ մի օր՝ լիներ անցավ։(Լ .Ա .)։

* * * * * * * *

Հարուստին հարսանիք են կանչում՝ սեղանի գլխին նստելու, աղքատին՝ ջուր կրելու միայն։ (Լ .Ա.):

* * * * * * * *

Սերը ծնվում է անսպասելի ու միանգամից՝ հոգիդ լցնելով ծաղկած գարունքով։ Պահպանիր դու այն աչքի լույսի պես, որ կյանքդ անցնի ցնծուն բերկրանքով։(Լ.Ա.) ։

* * * * * * * *

Իմացիր՝ ինչ ես ասում, մի ասա՝ ինչ չգիտես։ (Լ.Ա.) ։

* * * * * * * *

Բախտդ բերել է, թե որ դրացիդ ուսումնական է ու՝ գիտի, որ գիտի, ցավալի չէ՝ երբ գիտի, որ չգիտի, վա՜յ քեզ, եթե չգիտի, որ չգիտի։( Լ. Ա.):

* * * * * * * *

Ջահել ժամանակ մենք երազում ենք աշխարհը փոխել, հասուն տարիքում՝ լոկ ինքներս մեզ։(Լ.Ա.) ։ * * * * * * * *

Մի մոլորվիր քո սիրուհու անցյալի մեջ և մի խանդիր։ Սիրիր նրան՝ ինչպիսին կա։ Ինչ կա այսօր, վաղն այլևս չի լինելու, ինչ եղել է՝ անց է կացել, ինչ որ պիտի հետո լինի՝ պարուրված է անհայտությամբ. ապրիր այսօր, վաղը արդեն ուշ կլինի։ (Լ .Ա .)։

* * * * * * * *

Լավ եղբորից լավը չկա, վատից վատը՝ նույնպես չկա։ Բախտն է դա քո։ Ծանր խաչդ մեջքիդ առած՝ անցիր ճամփադ տառապալից. հնուց անտի՝ անհասկացող մարդու ձերքին հասկացողը տանջվել է միշտ։ (Լ . Ա .)

* * * * * * * *

Հորդահոս գետի պես անցնում է ժամանակը ու չի կրկնվում բնավ։ Կարողացիր ցնծալ երջանիկ թարթերով երեկվա օրվա` որպես աստվածային հրաշալի ընծա, և քնելը նախքան` հիշիր վայրկյաններն այն, ու մտածիր միայն պահի մասին երջանիկ, որ գալու է անկասկած վաղվա օրվա հետ։(Լ . Ա .)։

* * * * * * * *

Ամեն ինչ տեղը՝ մի տրտնջա, իբր, թե երջանիկ չես. մատդ փուշ կընկնի՝ նոր կհասկանաս գինը երջանկության։ (Լ.Ա.)։

* * * * * * * *

Ինչ էլ որ լինի, դու մի վհատվիր, խավարից հետո գալիս է լույսը, իսկ որտեղ լույսը՝ այնտեղ էլ հույսը, շուտով, շատ շուտով կբացվի նոր օր՝ արևը, լույսը և հույսը իր հետ։ (Լ . Ա .):

* * * * * * * *

Երջանկությունը հորիզոնի է նման, ինչքան մոտենում՝ հեռանում է այնքան։ (Լ.Ա.):

* * * * * * * *

Իր տունն ու տեղը թողած թուրքերին, քայլում է մարդը՝ լքյալ, վշտաբեկ։ Աստված տեսնում ու ոչինչ չի անում, իսկ նա տեղ չունի՝ ոչ թե ապրելու, անգամ թաղվելու։( Լ.Ա. )

* * * * * * *

Ուրիշի հորը չհարգող մարդը հազիվ թե իր հորը բանի տեղ դնի։ (Լ.Ա.) ։

* * * * * * * *

Օրը մթնում, անց է կենում, մութ գիշերվան՝ վաղվա լույսն է հաջորդելու, բախտդ թե սև՝ մի ընկճվիր, սևից հետո ճերմակ կգա, ո՞վ է տեսել, որ ձմեռը հարատևի, փոփոխական մեր այս կյանքում անցողիկ է ամեն բան։ (Լ.Ա.)։

* * * * * * * *

Ի՞նչը կարող է մարդուն դարձընել խելազուրկ ու հեղկ՝ սերն անարձագանք, խանդը մոլեգին։(Լ.Ա.) ։

* * * * * * * *

Լավ ապրելդ չտեսնի թող քո թշնամին՝ չնախանձի։ Վատ օրվանդ լաց մի եղիր՝ բարեկամներդ ուրախանան։ (Լ . Ա .)։

* * * * * * * *

Կյանքը կարճ է, կարճ մի ճամփա, ճամփան՝ անդուլ հոգս ու մորմոք, դու ուղևոր՝ այդ կարճ ճամփին։ Ողջը դա է, կուզես խնդա, կուզես՝ լա։ (Լ . Ա .)։

* * * * * * * *

Ո՜վ մարդ արարած՝ անկշտում, ագահ, ո՞ւր ես վռազում. այն աշխարհը գնալու համար ոչ ոք ուշանալուց չի վախենում բնավ։ Մարդ եղիր մի քիչ. տես, արևն ինչպես է գնում մարելու՝ լույսն իր բաշխելով, վարդը թառամում՝ բուրմունքն իր տալով, խունկը այրվում է՝ շուրջը տարածելով հոտն իր բուրավետ։(Լ . Ա .)

* * * * * * * *

Սրտիդ տենչը նա չէ, ով կողքիդ է, այլ նա, ում տենչում է քո հոգին։ Ու մի ասա երբեք, թե չես կարող ապրել առանց նրան ։ Ապրել կարող ես, պարզապես աշխարհը կփոխվի աչքիդ, կխամրեն գույները բոլոր, շնչելը կդառնա դժվար։ (Լ . Ա .)։

* * * * * * * *

Սիրիր լոկ նրան, որի հետ լռելը` քան զրուցելը մեկ ուրիշի հետ, հաճելի է քեզ։ Նվերն ուրիշի` մի ամբողջ աշխարհ թեկուզ նա տա քեզ, պետք չէ քեզ բնավ. քեզ նրա թովիչ ժպիտն է պետք սոսկ, և ուրիշ ոչինչ։ (Լ.Ա.) ։

* * * * * * * *

Միշտ չէ, որ խանդը ծագում է միայն անձնասիրությունից։ Այն ծնվում է նաև կորցնելու վախից։ (Լ.Ա.) ։

* * * * * * * *

Սերը տառապանք է ինքնին, սակայն միակ հնարավոր միջոցն է դա` երջանիկ լինելու համար։ (Լ.Ա.) ։

* * * * * * * *

Աղջիկ ընտրելիս՝ մորը լավ նայիր, ոնց որ խնձորը երկու կես արած՝ մորն է քաշելու։ Աչքերիդ մի խաբվիր՝ դու ականջներիդ միայն հավատա։ (Լ.Ա.) ։

* * * * * * * *

Իրավունքը հարուստի համար է ստեղծված, օրենքը՝ աղքատի։ (Լ.Ա )։

* * * * * * * *

Փոխադարձ ջերմ սիրուց վսեմ չկա ոչինչ կյանքում. այն կորցնելուց հետո անիմաստ է թվում ապրելն այլևս։ (Լ.Ա.)։

* * * * * * * *

Անարդար մարդուց արդար խոսք ու գործ մի ակնկալիր։ (Լ . Ա .)։

* * * * * * * *

Աշխարհը մի բեմ, մարդը՝ դերասան, նա դեռ բեմ չելած՝ վարագույրն է իջնում ցած ։ (Լ . Ա.)։

* * * * * * * *

Աստծո մեծ, ամենամեծ պարգևը մեզ՝ որ չգիտենք ինչ է սպասում առջևում մեզ:(Լ . Ա.):

* * * * * * * *

Տերը մեռնի բանսարկուի` քանի տուն է քանդել մինչ այս ու քանիսը կքանդի դեռ նա այսուհետ` իր նենգարկու զազիր լեզվով։ Հազար անգամ երանի տանք հոգով աղքատ քսուներին, որովհետև նրանցն է միշտ արքայությունն երկրի վրա ու երկնքում… Լույսը բացվեց, խաչակնքիր` շառ ու փորձանք հեռու մնան թող քեզանից(Լ. Ա.) ։

* * * * * * * *

Ծանիր զքեզ՝ մեր նախնիք են ասել մեզ։ Ու ի՜նչ իրավ են ասել, քանզի ամենադժվարը մարդուս համար՝ ճանաչելն է ինքդ քեզ։ Ողջ գիշեր աչքին քուն չեկած մարդը միայն կհասկանա, թե ինչքան երկար է տևում գիշերը, ինչպես որ՝ երջանկության արժեքը չի հասկանա բնավ նա, ով չգիտի, թե ինչ բան է տառապանքը. ոտքի ցավը սիրտն է զգում, սրտի ցավը՝ ոչ ոք։ (Լ . Ա .)։

* * * * * * * *

ՈՐՏԵՂ ԾՆՎԵԼ, ՄԵԾԱՑԵԼ ԵՍ, ԱՅՆՏԵՂ ԷԼ ՊԻՏԻ ԱՆՑՆԻ ԿՅԱՆՔԴ, ՈՐՊԵՍԶԻ ՔՈ ՀԱՅՐԵՆԻ ՍԱՐ ՈՒ ՁՈՐԻ, ՀԱՆԴ ՈՒ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԱՐՈՏԸ ԱՆԴՈՒԼ ՉԱՅՐԻ ՔՈ ՀՈԳԻՆ…(Լ . Ա .)։

* * * * * * * *

Ամենամեծ տվայտանքը սիրող սրտի համար՝ երբ դու խելահեղ սիրով սիրում ես նրան, իսկ նա երջանիկ է մեկ ուրիշի հետ։ (Լ.Ա.)։

* * * * * * * *

Միակ արդարը մահն է ՝ ոչ հարուստ ու աղքատ է ճանաչում, ոչ անգետ ու գիտուն, ոչ էլ ամբարտավան պաշտոոնյա. հավասար տանում է։ (Լ . Ա .)։

* * * * * * * *

Աշխարհը փոխվել, շուռ է եկել. ոչխարի հոտը շրջվել, կաղն ու կույրը առջևից են գնում։ Անմեղին լսող չկա, քանզի մեղավորի ձայնն ավելի բարձր է հնչում, ավելի խրոխտ։ Ո՜վ Արարիչ, խիղճն ինչու՞ ես տվել խեղճին, խիղճն անխղճի քար սրտում դնեիր։ (Լ . Ա .)։

* * * * * * * *

Անգրագետի խելքին խելք չի հասնի. մինչև գրագետը կմտածի, նա նրան կտանի ջուրը՝ ծարավ հետ կբերի: ( Լ . Ա .)։

* * * * * * * *

Նույն ծաղկից մեղուն մեղր է սարքում համադամ , օձը՝ մահաբեր թույն ։ Մարդու թույնին, ավա՜ղ, չի հասնի երբեք ոչ մի օձի թույն։(Լ.Ա.) ։

* * * * * * * *

Ի՞նչը կհասնի մտքի թռիչքին։ - ­Ժամանակը միայն։ (Լ.Ա.) ։

* * * * * * * *

Ամենախեղճը էշն է։ Բեռնում են իր քաշով մեկ՝ լուռ ու մունջ տանում է, ծեծում են՝ ձեն չի հանմում, տեղով մեկ բարություն՝ անունը էշ։ Բախտ բաժանելիս՝ բեռան տակ է եղել։ Տասնվեց քուռակ է մեծացրել՝ մինչև հիմա փալանը մեջքին։(Լ .Ա .)։

* * * * * * * *

Այս ո՞ւր ենք գնում մենք այսպես... Աղջիկը հարուստ ամուսին է որոնում լոկ , տղան՝ սիրուն հարսնացու։ Հոգու գեղեցկության մասին խոսք չկա։ (Լ . Ա .)։

* * * * * * * *

Ամենացուրտ ձմռանն անգամ գարունն է միշտ հաջորդում, գիշերվա սև խավարին՝ առավոտը լուսագեղ։ Մի վհատվիր քո նեղ օրվան՝ լեն օր կգա։ Այս աշխարհում անցողիկ է ամեն բան. այդ էլ կանցնի, սիրելիս։ (Լ . Ա .)։

* * * * * * * *

Թռչունն օտար ափերում իր բույնն է կարոտում, մարդը՝ տունն իր հայրական։ (Լ.Ա.)։

* * * * * * * *

Յոթ անգամ չափիր՝ նոր միայն կտրիր, որ հետո չասես դառը մորմոքով՝ ո՜վ էր արժանի և ում ընտրեցի։ (Լ.Ա.)։

* * * * * * * *

Մեր կյանքը նման է վառ արեգակի՝ երբ ջահել ենք դեռ։ Արևի նման բոցավառվելով սիրո կրակից՝ գնում ենք դեպի մեր լեռան ետև՝ ուրիշ մի կյանքով նորից ապրելու: ( Լ.Ա. ):

* * * * * * * *

Համբերություն ունեցիր, որ հանգիստ ապրես։ Մինչև յոթը հաշվիր՝ նոր խոսքդ ասա, կյանքը շատ է կարճ, խոսքդ ասելուց՝ չես հասցնի այլևս սխալդ ուղղել։ ( Լ.Ա. ):

* * * * * * * *

Ինչ կորցրել ես՝ մի ափսոսա, միևնույն է, հետ չես բերի։ Ինչ որ պիտի վաղը լինի՝ մի սպասիր, ո՞վ կասի, թե վաղվա օրը ինչ կբերի։ Ունեցածով մխիթարվիր ու մի տխրիր. երբ չունևորը լաց է լինում՝ ունևորը հրճվում է գոհ։ (Լ . Ա .)։

* * * * * * * *

Մի թախծիր բնավ, որ քեզ հետ չէ այլևս, այլ ժպտա բերկրալից, որ եղել է նա քո կյանքում։(Լ . Ա .)։

* * * * * * * *

Սիրո համար ազգություն ու կրոն չկա։ Սերը վեր է ամեն ինչից. այն թանկ է կյանքից։(Լ . Ա .)։

* * * * * * * *

Երբ մարդու սրտում մեռնում է սերը՝ նա արդեն ծեր է. չէ որ կյանքը հենց՝ դա ինքնին սեր է։ (Լ . Ա .)։

* * * * * * * *

Մի վախեցիր երբեք, թե չես գտնելու՝ կորցնելուց վախեցիր։(Լ . Ա .)։

* * * * * * * *

Ի սկզբանէ էր բանը։ Սերը այսինքն՝ նախ մոր նկատմամբ, հետո զավակների, այնուհետև գործի, որին նվիրվել ես քո ամբողջ կյանքում, հետո օր ծերության՝ սերը հանդեպ կյանքի, որից բաժանվել դժվար է այնքան։(Լ . Ա .)։

* * * * * * * *

Մարդ արարածն իր վառ պատկերացմամբ անգամ՝ անկարող է երևակայել գեղեցկությունը կանացի, քանզի Արարիչը նրան արարել է անթերի, կատարյալ տեսքով։(Լ . Ա .):

* * * * * * * *

Առավել ահավոր, քան սովը, ծարավը, անփոխադարձ սիրո զգացումն ու ցավը կորստի՝ երբ վշտակեզ ու խոցված դուրս ես գալիս տնից ու ոչ ոք, ոչ ոք հետ չի պահում քեզ։(Լ . Ա .)։

* * * * * * * *

Ուժեղ մարդն ուժեղ է ամեն ինչում. նա է միայն ունակ ժպտալու այրող ցավի միջից։(Լ . Ա .)։

* * * * * * * *

Կան սխալներ, որ ժամանակն անգամ ի զորու չէ ուղղել։ (Լ.Ա.) ։

* * * * * * * *

Դարձիր արմատներիդ, ճանաչիր տեղդ՝ տես որտեղից եկար և ուր ես գնում։(Լ . Ա.):

* * * * * * * *

Ջահել ժամանակ՝ սերը տրվում է սիրելու համար, ահել ժամանակ՝ ապրելու համար։ (Լ . Ա .):

* * * * * * * *

Վատը չտեսածը՝ լավը չի հասկանա։ Ինչպես որ կուշտը՝ սովից մեռնողին։ (Լ.Ա.)։

* * * * * * * *

Ինչքան լեզու գիտես՝ այնքան բարձր ու լիարժեք մարդ ես, մայր լեզուդ չգիտես՝ հաշվիր կես մարդ ես ։(Լ.Ա.)։

* * * * * * * *

Սիրտ գիշատող ու անողորմ խորունկ ցավը անագորույն այս աշխարհում՝ որ չես կարող գիրկդ առնել գեղեցկատես քաղցր որդուդ, որովհետև չկա արդեն։ (Լ . Ա.)։

* * * * * * * *

Տղամարդը մտավ տուն՝ տունը հույս մտավ, կինը մտավ տուն՝ տունը սեր մտավ, երեխա մտավ՝ արևը մտավ՝ իր ջինջ շողերով։ (Լ.Ա.) ։

* * * * * * * *

Բարություն արա ու գցիր գետը, մի օր կտեսնես առջևդ ելավ։(Լ.Ա.) ։

* * * * * * * *

Լավ ապրողն ապրում է, մեռնողը՝ մեռնում, մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար, քանզի մեռնել կա՝ ապրելուց լավ է։ (Լ.Ա.) ։

* * * * * * * *

Խորամանկ ու խարդախ մարդկանց չհաշված՝ ազգովին Գիքոր ենք՝ փոքր ժամանակ, միամիտ Համբո՝ հասուն տարիքում։ (Լ.Ա.) ։

* * * * * * * *

Ծնողի տեղը չիմացող մարդը Աստծու տեղը հազիվ իմանա։(Լ. Ա.) ։

* * * * * * * *

Մեր անցած կյանքից մենք ոչինչ- ոչինչ չենք վերցնում մեզ հետ՝ հուշերից բացի։(Լ. Ա.) ։

* * * * * * * *

Ժամանակն անգին ոսկի է…հասկացողի համար լոկ։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Մեկը մեկից լավ՝ վատ աղջիկ չկա, էս զոքանչներն ու սկեսուրները ուրկի՞ց են ծնվում։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Սիրունը նա չէ ՝ ով որ սիրուն է, այլ՝ ում սիրում ես։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Կինն ամուսնու պատիվն է, ամուսինը՝ կնոջ։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Սերն անցողիկ է, հուշը՝ մնայուն։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Ջուրը մի մտիր, եթե տեղյակ չես խորությանը գետի։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Սերը ծնվում է սիրուց, ապրում այդ սիրով, գոսանում ապա՝ երբ սառչում է սերը։ (Լ. Ա.):

* * * * * * * *

Մարդու մեջք կոտրողը՝ կորուստն է զավակի։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Վայ նրան՝ ով ուրիշի հույսին է։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Աղքատի հույսը Աստվածն է, հարուստինը՝ սատանան։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Ծառը չէր տապալվի կացնից, եթե կոթն իրենից չլիներ։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Ձին վարգից կճանաչեն, կնոջը՝ վարքից։ (Լ. Ա.) ։

* * * * * * * *

Նա չէ բարեկամ, ով հիշում է քեզ, երբ պետք ես իրեն, այլ որ կողքիդ է՝ քո դժվար օրվան։ ։(Լ.Ա.):

* * * * * * * *

Տաժանելի է կորուստի ցավը զավակի, քար պիտի լինել՝ դիմանալու այդ ցավին։ (Լ.Ա.):

* * * * * * * *

Ո՜վ մարդ արարած, երանելի ես, թե որ մեղավորների ճանապարհին ոտք չես դնում ու համախոհ չես նրանց հետ, այլ օգնական ես մարդկանց՝ բարության ու բարեպաշտության, բայց ոչ չարության ու թշնամության մեջ։ Աստված թող հեռու պահի քեզ փորձանքից, որովհետև արդար մարդու համար ամենամեծ մորմոքն՝ անարդարության մեջ անհիմն ու միտումնավոր կերպով մեղադրելն է անարդարներից։(Լ.Ա.)։

* * * * * * * *

Իդեալական ընտանիքը՝ երբ կնոջ տեսողությունը թույլ է, ամուսին էլ՝ մի քիչ խուլ։ (Լ.Ա.):

* * * * * * * *

Մարդ անասունից ինչո՞վ է տարբերվում՝ բանականությամբ։ Թե չէ՝ …նույն անասունն է։ (Լ.Ա.):

* * * * * * * *

Մի հեռանա այն աշխարհից, ուր քո առաջին սերն էր . հոգիդ հավետ կմնա այնտեղ, ուր նա էր ։(Լ.Ա.):

* * * * * * * *

Մի տրտմիր, որ հարյուր տարի հետո չես լինելու. չէ որ հարյուր տարի առաջ նույնպես չկայիր։ (Լ.Ա.):

* * * * * * * *

Աշխարհն հավիտենական է , կյանքը՝ կարճ , ու այն չէ կարևորը՝ երկար է կյանքը , թե կարճ , կարևորը ճիշտ ապրելն է։ (Լ.Ա.):

* * * * * * * *

Եղիր մաքուր՝ ինչքան էլ որ անմաքուր լինի շուրջդ, քանզի անարդար չլինելու համար, պիի որ արդար լինես ։(Լ.Ա.)։

* * * * * * * *

Առաջին սիրո հմայքը, ավա՜ղ, ուշ ենք հասկանում՝ երբ ետ գնալու ոչ հնար կա արդեն, ոչ ժամանակ։(Լ.Ա.)։

* * * * * * * *

Մի մոռացիր երբեք Աստծու խոսքն Ադամին՝ քո հացը երեսիդ քրտինքով վաստակես, քանզի անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարհով էլ կգնա։(Լ.Ա.):

* * * * * * * *

Ամեն ժամանակ իր օրենքն ունի, և օրենքն այդ՝ թե հասարակ մարդկանց օգտին է, չի գործում, նրանց դեմ է՝ անհապաղ։(Լ.Ա.):

* * * * * * * *

Տե՜ր իմ Աստված, փրկիր ինձ յուրայիններից՝ թշնամիներիս պատասխանն ինքս կտամ։ ( Լ.Ա):

* * * * * * * *

Ազնիվ մարդու հետ քար քաշիր, անազնիվի հետ հացի մի նստիր նույն սեղանի շուրջ։ (Լ.Ա):

* * * * * * * *

Վսեմաշուք երջանկությունը՝ երբ քեզ խենթորեն սիրում է նա, որին դու ինքդ ես սիրում խենթորեն։ (Լ .Ա .)

* * * * * * * *

Լավ է աղքատից տաս ռուբլի ակնկալես, քան հարուստից տաս կոպեկ։(Լ.Ա.):

* * * * * * * *

Կորցնելուց հետո ես հասկանում միայն, թե ինչքան էիր սիրում դու նրան։(Լ . Ա .):

* * * * * * * *

Կնոջը տարիները չէ, որ փոխում են, այլ այն տղամարդը, որին սիրում է նա խելահեղորեն։ ( Լ.Ա):

* * * * * * * *

Մարդու աչք հազիվ թե հագենա գեղեցկությունից։ (Լ.Ա. )։

* * * * * * * *

Ոչ ոք չի հիշում նրանց, ովքեր չկան արդեն, ոչ ոք չի հիշի մեզ՝ երբ չենք լինի արդեն։ (Լ.Ա.):

* * * * * * * *

Հոգատար զավակը ծնողի սրտի բալասանն է։ (Լ.Ա.):

* * * * * * * *

Լավ է տանդ սև հաց ուտես՝ համերաշխ ու սիրով, քան յուղ ու մեղր՝ կռիվ ու դավով։(Լ.Ա.):

* * * * * * * *

Հարուստ օտարին ուրախ տեսքով կընդունեն, աղքատ բարեկամին՝ չկամությամբ։(Լ.Ա.):

* * * * * * * *

Խելոք կինը չեղած տեղը տուն կդնի, անխելքը՝ եղածն էլ քամուն կտա։(Լ.Ա.):

* * * * * * * *

Խելոք որդին իր հորը կլսի, անխելահասը՝ զոքանչին։(Լ.Ա.):

* * * * * * * *

Լեզուն տրված է՝ մտքեր թաքցնելու համար։(Լ.Ա.):

* * * * * * * *

Սուտասան մարդն ուրիշի սուտը չի սիր։(Լ.Ա.):

* * * * * * * *

Լավ կինը տան բուրմունքն ու զարդն է։(Լ.Ա.):

* * * * * * * *

Իմաստունի հետ նստող-վերկենողը խոհեմ խոսք կլսի, հիմարի հետ՝ միայն հիմարություն։(Լ.Ա.):

* * * * * * * *

Անտարբերությունը մարդ է սպանում։(Լ.Ա.):

* * * * * * * *

Լավ ընկերը՝ սպեղանի է վատ օրվա։ (Լ.Ա.):

* * * * * * * *

Զոռով չեն սիրում՝ սիրով են սիրում։(Լ.Ա.):

* * * * * * * *

Տասն անգամ օգնիր, մի անգամ մերժիր՝ ընկիր կրակը։ (Լ.Ա.):

* * * * * * * *

Այսօրվա գործը վաղվան մի գցիր, ինչ գիտես, թե վաղն ինչ է լինելու։(Լ.Ա.):

* * * * * * * *

Խելոք մարդն համբերատար ու ներող կլինի, գլուխը՝ հանգիստ։(Լ.Ա.):

* * * * * * * *

Որևէ մեկից բաժանվելիս՝ չենք մտածում երբեք, որ կարող է այլևս չտեսնենք նրան։ (Լ.Ա.):

* * * * * * * *

Ոչ ոք չի հիշում նրանց, ովքեր չկան արդեն, ոչ ոք չի հիշի մեզ էլ՝ երբ չենք լինի արդեն։ (Լ.Ա.):

* * * * * * * *

Մարդու աչք հազիվ թե հագենա կանացի հմայքից։ (Լ.Ա. )։

* * * * * * * *

** Ավա՜ղ, մենք մարդուն գնահատում ենք՝ երբ նա չկա այլևս։

** Երկու անգամ միևնույն մարդուց խաբվողը ապուշ է, երկու անգամ նույն փոսն ընկնողը՝ կույր։

* *Քանի զգում ես սրտիդ ցավը՝ ողջ ես, ուրիշի ցավն ես զգում՝ մարդ ես։

** Եթե սերը մարել է, սեր չի եղել ուրեմն. սերը չի կարող մարել։

** Որտեղ մեղու՝ այնտեղ մեղր, որտեղ մեղր՝ այնտեղ մեղու։

** Խոսելիս՝ մտածիր, նստելիս՝ նայիր շուրջդ։

** Խեղճին ուտելիքի մնացուկը կհասնի։

** Չես իմանում՝ հարցրու, հարցնելն ամոթ չի՝ չիմանալն է ամոթ։

** Հիմարը խոսելիս՝ խելացին կլռի։

** Առավոտվա արևից չտաքացողը իրիկվա արևից հազիվ թե տաքանա։

** Սիրող սրտի համար գեղեցիկ ու տգեղ չկա ։ Նա չէ սիրուն՝ ով սիրուն է, այլ՝ ում սիրում ես։

** Լեռը երկրաշարժից է կործանվում, սերը ՝ անողորմ խոսքից։

** Որտեղ սեր չկա՝ երջանկություն չկա այնտեղ։

** Ծնող պիտի դառնաս՝ ծնողին հասկանաս ։

** Սիրահարը արատ չի նկատի, նրա աչքին գեղեցիկ կթվա ամեն ինչ։

** Եթե ուրիշի բախտին նախանձում ես՝ քոնը չես տեսնում ուրեմն։

** Ուզում ես թշնամի ձեռք բերես՝ պարտք տուր։

** Հրաշագեղ կնոջ ստվերն անգամ գեղեցիկ է։

** Տղամարդը մինչև երեսուն տարեկանը ինքն է ամուսնանում, երեսունից մինչև քառասուն՝ ընկեր-բարեկամ ամուսնացնում են, քառասունից հետո՝ Աստված էլ որ իջնի վերից, հազիվ հաջողվի ամուսնացնել։

** Հարյուր մարդու հետ խորհուրդ նստիր, գաղտնիքդ մեկին բացիր։

** Անարժանի հետ ես ամուսնացել՝ նրա բեռն էլ պիտի տանես անմռունչ. քո ճակատին էդ էր գրված։

** Սիրտը քար չէ՝ ամեն քարի որ դիմանա։

** Վերցնելիս բարեկամ են, հետ տալիս՝ թշնամի։

** Մինչև ծառը կտրելը՝ հանգստանում էր շվաքում։

** Խոսք տալիս մտածիր, որ գլուխ չթակես կատարելիս։

** Զազիր մարդուց ազատվելու միակ ելքը՝ պարտք տուր նրան։

** Շունը հաչում է լուսնի վրա՝ լուսինն անտարբեր անցնում է իր ճամփան։

** Հիմար մարդու խոսքը ցերեկը գործդ կխափանի, գիշերը՝ քունդ։

** Չկա մի մարդ, որ ամեն ինչ իմնա, չկա և մարդ, որ ոչինչ չիմանա։

** Լռիր, երբ գորտերն են կրկռում։

** Խելոք թշնամին ավելի լավ է, քան հիմար բարեկամը։

** Թիվը փոխվել է՝ արծաթը մաքուր ոսկու տեղ է անցնում։

** Կոշիկը ոսկուց էլ լինի՝ միևնույնն է, ոտի տակ է մաշելու։

** Տան երջանկությունն է տան գեղեցկությունը։

** Ուրիշ ոչ մի տեղ՝ մարդ իր տանը միայն կարող է երջանիկ լինել։

** Արդար մարդուն թշնամի շատ կլին։

** Անունդ մաքուր պահիր, ժամանակն անցնում է, անունն է մնում։

** Ամենավսեմ գեղեցկությունը կնոջ՝ ամոթխածությունն է նրա։

** Ծագել է լույսը՝ արևի ցոլքով, զարթնել ես քնից՝ ողջ ու առողջ ես, մերձավորներդ՝ ողջ ու առողջ են ։ Փառք տուր Աստծուն՝ նոր օրվա համար։

** Մի թերացիր՝ սրտիդ ջերմին խոսքը ասա դու նրան, ով որ թանկ է քեզ համար: Ի՜նչ իմանաս՝ գուցե այլևս չես տեսնելու դու նրան։

** Սերը վարդ է, խանդը՝ փուշ։ Առանց խանդի՝ սեր չկա, առանց սիրո՝ չկա կյանք։ Սերը թևեր է տալիս՝ հոգով ճախրես եթերում։

** Ներիր, ով արևն անցնելուց հետո չքացավ ստվերի պես։ Դավանիր նրան, ով քեզ հետ է ամպուզամպին։

** Վստահիր, բայց ստուգիր նաև, որովետև ստվերդ անգամ, որ կողքիդ է միշտ, չքանում է՝ մութն ընկնելիս։

** Մա՜յրս, մա՜յրս լիներ Աստված, որ սրտացավ ու համազոր նայեր մարդկանց, լիներ նեցուկ ու զորավիգ։ Մա՜յրս միայն՝ ուրիշ ոչ ոք, որ մայրական վսեմ հոգով, իր սրբասուրբ արդար սրտով գութ սերմաներ ու բաժաներ ամենեցուն։

** Ներիր մեղքը, բայց մոռացիր ընդմիշտ նրան. ով մի անգամ չի գնահատել արածը քո ու քեզ մատնել, դավաճանել, այպանել է՝ կանի ևս բազում անգամ։

** Հարևանդ թե որ լավն է՝ մի արև է շողշողենի, վատը եղավ՝ քոչիր գնա, աչքից նրա օր ու արև չես ունենա:

** Դուրս արա տնից՝ ով հացիդ նստած, բանսարկում է քեզ իր ընկերոջից։ Իմացած եղիր, նրա մոտ նստած՝ քեզ է բամբասում։

** Հնուց անտի՝ մայրը որդու գերին է միշտ, որդին՝ կնոջ:

** Հոգիդ մի ծախիր, որ հարուստ լինես, որտեղ հարստություն՝ այնտեղ էլ դավ ու նենգամտություն։

** Տարիքդ կապ չունի. ծնողդ կորցրիր՝ որբ ես այլևս։

** Կարկուտը էլի հարուստի արտից խուսանավելով՝ գնաց ջարդելու աղքատի արտը։

** Գեղեցկությունը և մարդուն, և Աստծուն է ցանկալի, և չկա առավել սքանչելի բան, քան գեղեցկությունը գեղեցիկ կնոջ։

** Ծառ տնկեցի քանի հատ՝ բարն ուրիշ է վայելում, զարմ ունեցա գթասիրտ՝ աստված խլեց ու տարավ, տուն շինեցի քանի տեղ՝ վերջում անտուն մնացի:

** Քո անբիծ լինելը դեռ ոչինչ չարժե՝ նայած նենգ լեզուն ինչ կտարածի քո անվան շուրջը. ձյունն էլ է ճերմակ , բայց աղտոտվում է կեղտոտ ոտքերից…

** Հարուստին հարսանիք են կանչում՝ սեղանի գլխին նստելու, աղքատին՝ ջուր կրելու միայն։

** Սերը ծնվում է անսպասելի ու միանգամից՝ հոգիդ լցնելով ծաղկած գարունքով։ Պահպանիր դու այն աչքի լույսի պես, որ կյանքդ անցնի ցնծուն բերկրանքով։

** Իմացիր՝ ինչ ես ասում, մի ասա՝ ինչ չգիտես։

** Բախտդ բերել է, թե որ դրացիդ ուսումնական է ու՝ գիտի, որ գիտի, ցավալի չէ՝ երբ գիտի, որ չգիտի, վա՜յ քեզ, եթե չգիտի, որ չգիտի։

** Ջահել ժամանակ մենք երազում ենք աշխարհը փոխել, հասուն տարիքում՝ լոկ ինքներս մեզ։

** Լավ եղբորից լավը չկա, վատից վատը՝ նույնպես չկա։ Բախտն է դա քո։ Ծանր խաչդ մեջքիդ առած՝ անցիր ճամփադ տառապալից. հնուց անտի՝ անհասկացող մարդու ձեռքին հասկացողը տանջվել է միշտ։

** Ամեն ինչ տեղը՝ մի տրտնջա, իբր, թե երջանիկ չես. մատդ փուշ կընկնի՝ նոր կհասկանաս գինը երջանկության։

** Երջանկությունը հորիզոնի է նման, ինչքան մոտենում՝ հեռանում է այնքան։

** Ուրիշի հորը չհարգող մարդը հազիվ թե իր հորը բանի տեղ դնի։

** Ի՞նչը կարող է մարդուն դարձընել խելազուրկ ու հեղկ՝ սերն անարձագանք, խանդը մոլեգին։

** Լավ ապրելդ չտեսնի թող քո թշնամին՝ չնախանձի։ Վատ օրվանդ լաց մի եղիր՝ բարեկամներդ ուրախանան։

** Ո՜վ մարդ արարած՝ անկշտում, ագահ, ո՞ւր ես վռազում. այն աշխարհը գնալու համար ոչ ոք ուշանալուց չի վախենում բնավ։ Մարդ եղիր մի քիչ. տես, արևն ինչպես է գնում մարելու՝ լույսն իր բաշխելով, վարդը թառամում՝ բուրմունքն իր տալով, խունկը այրվում է՝ շուրջը տարածելով հոտն իր բուրավետ։

** Միշտ չէ, որ խանդը ծագում է միայն անձնասիրությունից։ Այն ծնվում է նաև կորցնելու վախից։

** Սերը տառապանք է ինքնին, սակայն միակ հնարավոր միջոցն է դա` երջանիկ լինելու համար։

** Աղջիկ ընտրելիս՝ մորը լավ նայիր, ոնց որ խնձորը երկու կես արած՝ մորն է քաշելու։ Աչքերիդ մի խաբվիր՝ դու ականջներիդ միայն հավատա։

** Իրավունքը հարուստի համար է ստեղծված, օրենքը՝ աղքատի։

** Փոխադարձ ջերմ սիրուց վսեմ չկա ոչինչ կյանքում. այն կորցնելուց հետո անիմաստ է թվում ապրելն այլևս։

** Անարդար մարդուց արդար խոսք ու գործ մի ակնկալիր։

** Աշխարհը մի բեմ, մարդը՝ դերասան, նա դեռ բեմ չելած՝ վարագույրն է իջնում ցած։

** Աստծո մեծ, ամենամեծ պարգևը մեզ՝ որ չգիտենք ինչ է սպասում առջևում մեզ…

** Ջահել ժամանակ մենք երազում ենք աշխարհը փոխել, հասուն տարիքում՝ լոկ ինքներս մեզ։

** Լավ եղբորից լավը չկա, վատից վատը՝ նույնպես չկա։ Բախտն է դա քո։ Ծանր խաչդ մեջքիդ առած՝ անցիր ճամփադ տառապալից. հնուց անտի՝ անհասկացող մարդու ձեռքին հասկացողը տանջվել է միշտ։

** Ամեն ինչ տեղը՝ մի տրտնջա, իբր, թե երջանիկ չես. մատդ փուշ կընկնի՝ նոր կհասկանաս գինը երջանկության։

** Երջանկությունը հորիզոնի է նման, ինչքան մոտենում՝ հեռանում է այնքան։

** Ուրիշի հորը չհարգող մարդը հազիվ թե իր հորը բանի տեղ դնի։

** Ի՞նչը կարող է մարդուն դարձընել խելազուրկ ու հեղկ՝ սերն անարձագանք, խանդը մոլեգին։

** Լավ ապրելդ չտեսնի թող քո թշնամին՝ չնախանձի։ Վատ օրվանդ լաց մի եղիր՝ բարեկամներդ ուրախանան։

** Ո՜վ մարդ արարած՝ անկշտում, ագահ, ո՞ւր ես վռազում. այն աշխարհը գնալու համար ոչ ոք ուշանալուց չի վախենում բնավ։ Մարդ եղիր մի քիչ. տես, արևն ինչպես է գնում մարելու՝ լույսն իր բաշխելով, վարդը թառամում՝ բուրմունքն իր տալով, խունկը այրվում է՝ շուրջը տարածելով հոտն իր բուրավետ։

** Միշտ չէ, որ խանդը ծագում է միայն անձնասիրությունից։ Այն ծնվում է նաև կորցնելու վախից։

** Սերը տառապանք է ինքնին, սակայն միակ հնարավոր միջոցն է դա` երջանիկ լինելու համար։

** Աղջիկ ընտրելիս՝ մորը լավ նայիր, ոնց որ խնձորը երկու կես արած՝ մորն է քաշելու։ Աչքերիդ մի խաբվիր՝ դու ականջներիդ միայն հավատա։

** Իրավունքը հարուստի համար է ստեղծված, օրենքը՝ աղքատի։

** Փոխադարձ ջերմ սիրուց վսեմ չկա ոչինչ կյանքում. այն կորցնելուց հետո անիմաստ է թվում ապրելն այլևս։

** Անարդար մարդուց արդար խոսք ու գործ մի ակնկալիր։

** Աշխարհը մի բեմ, մարդը՝ դերասան, նա դեռ բեմ չելած՝ վարագույրն է իջնում ցած։

** Աստծո մեծ, ամենամեծ պարգևը մեզ՝ որ չգիտենք ինչ է սպասում առջևում մեզ…

** Տերը մեռնի բանսարկուի` քանի տուն է քանդել մինչ այս ու քանիսը կքանդի դեռ նա այսուհետ` իր նենգարկու զազիր լեզվով։ Հազար անգամ երանի տանք հոգով աղքատ քսուներին, որովհետև նրանցն է միշտ արքայությունն երկրի վրա ու երկնքում… Լույսը բացվեց, խաչակնքիր` շառ ու փորձանք հեռու մնան թող քեզանից։

** Ծանիր զքեզ՝ մեր նախնիք են ասել մեզ։ Ու ի՜նչ իրավ են ասել, քանզի ամենադժվարը մարդուս համար՝ ճանաչելն է ինքդ քեզ։ Ողջ գիշեր աչքին քուն չեկած մարդը միայն կհասկանա, թե ինչքան երկար է տևում գիշերը, ինչպես որ՝ երջանկության արժեքը չի հասկանա բնավ նա, ով չգիտի, թե ինչ բան է տառապանքը. ոտքի ցավը սիրտն է զգում, սրտի ցավը՝ ոչ ոք։

** ՈՐՏԵՂ ԾՆՎԵԼ, ՄԵԾԱՑԵԼ ԵՍ, ԱՅՆՏԵՂ ԷԼ ՊԻՏԻ ԱՆՑՆԻ ԿՅԱՆՔԴ, ՈՐՊԵՍԶԻ ՔՈ ՀԱՅՐԵՆԻ ՍԱՐ ՈՒ ՁՈՐԻ, ՀԱՆԴ ՈՒ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԱՐՈՏԸ ԱՆԴՈՒԼ ՉԱՅՐԻ ՔՈ ՀՈԳԻՆ…

** Ամենամեծ տվայտանքը սիրող սրտի համար՝ երբ դու խելահեղ սիրով սիրում ես նրան, իսկ նա երջանիկ է մեկ ուրիշի հետ։

** Միակ արդարը մահն է ՝ ոչ հարուստ ու աղքատ է ճանաչում, ոչ անգետ ու գիտուն, ոչ էլ ամբարտավան պաշտոոնյա. հավասար տանում է։

* Աշխարհը փոխվել, շուռ է եկել. ոչխարի հոտը շրջվել, կաղն ու կույրը առջևից են գնում։ Անմեղին լսող չկա, քանզի մեղավորի ձայնն ավելի բարձր է հնչում, ավելի խրոխտ։ Ո՜վ Արարիչ, խիղճն ինչու՞ ես տվել խեղճին, խիղճն անխղճի քար սրտում դնեիր։

** Անգրագետի խելքին խելք չի հասնի. մինչև գրագետը կմտածի, նա նրան կտանի ջուրը՝ ծարավ հետ կբերի:

** Նույն ծաղկից մեղուն մեղր է սարքում համադամ , օձը՝ մահաբեր թույն։

** Մարդու թույնին, ավա՜ղ, չի հասնի երբեք ոչ մի օձի թույն։

** Ի՞նչը կհասնի մտքի թռիչքին։ - Ժամանակը միայն։

** Ամենախեղճը էշն է։ Բեռնում են իր քաշով մեկ՝ լուռ ու մունջ տանում է, ծեծում են՝ ձեն չի հանմում, տեղով մեկ բարություն՝ անունը էշ։ Բախտ բաժանելիս՝ բեռան տակ է եղել։ Տասնվեց քուռակ է մեծացրել՝ մինչև հիմա փալանը մեջքին։

** Այս ո՞ւր ենք գնում մենք այսպես... Աղջիկը հարուստ ամուսին է որոնում լոկ, տղան՝ սիրուն հարսնացու։ Հոգու գեղեցկության մասին խոսք չկա։

** Թռչունն օտար ափերում իր բույնն է կարոտում, մարդը՝ տունն իր հայրական։

** Յոթ անգամ չափիր՝ նոր միայն կտրիր, որ հետո չասես դառը մորմոքով՝ ո՜վ էր արժանի և ում ընտրեցի։

** Համբերություն ունեցիր, որ հանգիստ ապրես։ Մինչև յոթը հաշվիր՝ նոր խոսքդ ասա, կյանքը շատ է կարճ, խոսքդ ասելուց՝ չես հասցնի այլևս սխալդ ուղղել։

** Մի թախծիր բնավ, որ քեզ հետ չէ այլևս, այլ ժպտա բերկրալից, որ եղել է նա քո կյանքում։

** Սիրո համար ազգություն ու կրոն չկա։ Սերը վեր է ամեն ինչից. այն թանկ է կյանքից։

** Երբ մարդու սրտում մեռնում է սերը՝ նա արդեն ծեր է. չէ որ կյանքը հենց՝ դա ինքնին սեր է։

** Մի վախեցիր երբեք, թե չես գտնելու՝ կորցնելուց վախեցիր։

Ի սկզբանէ էր բանը։ Սերը այսինքն՝ նախ մոր նկատմամբ, հետո զավակների, այնուհետև գործի, որին նվիրվել ես քո ամբողջ կյանքում, հետո օր ծերության՝ սերը հանդեպ կյանքի, որից բաժանվել դժվար է այնքան։

** Մարդ արարածն իր վառ պատկերացմամբ անգամ՝ անկարող է երևակայել գեղեցկությունը կանացի, քանզի Արարիչը նրան արարել է անթերի, կատարյալ տեսքով։

** Առավել ահավոր, քան սովը, ծարավը, անփոխադարձ սիրո զգացումն ու ցավը կորստի՝ երբ վշտակեզ ու խոցված դուրս ես գալիս տնից ու ոչ ոք, ոչ ոք հետ չի պահում քեզ։

** Ուժեղ մարդն ուժեղ է ամեն ինչում. նա է միայն ունակ ժպտալու այրող ցավի միջից։

** Կան սխալներ, որ ժամանակն անգամ ի զորու չէ ուղղել։

** Դարձիր արմատներիդ, ճանաչիր տեղդ՝ տես որտեղից եկար և ուր ես գնում։

** Ջահել ժամանակ՝ սերը տրվում է սիրելու համար, ահել ժամանակ՝ ապրելու համար։

** Վատը չտեսածը՝ լավը չի հասկանա։ Ինչպես որ կուշտը՝ սովից մեռնողին։

** Ինչքան լեզու գիտես՝ այնքան բարձր ու լիարժեք մարդ ես, մայր լեզուդ չգիտես՝ հաշվիր կես մարդ ես։

** Սիրտ գիշատող ու անողորմ խորունկ ցավը անագորույն այս աշխարհում՝ որ չես կարող գիրկդ առնել գեղեցկատես քաղցր որդուդ, որովհետև չկա արդեն։

** Տղամարդը մտավ տուն՝ տունը հույս մտավ, կինը մտավ տուն՝ տունը սեր մտավ, երեխա մտավ՝ արևը մտավ՝ իր ջինջ շողերով։

** Բարություն արա ու գցիր գետը, մի օր կտեսնես առջևդ ելավ։

** Խորամանկ ու խարդախ մարդկանց չհաշված՝ ազգովին Գիքոր ենք՝ փոքր ժամանակ, միամիտ Համբո՝ հասուն տարիքում։

** Ծնողի տեղը չիմացող մարդը Աստծու տեղը հազիվ իմանա։

** Մարդու մեջք կոտրողը՝ կորուստն է զավակի։

** Մեր անցած կյանքից մենք ոչինչ- ոչինչ չենք վերցնում մեզ հետ՝ հուշերից բացի։

** Ժամանակն անգին ոսկի է…հասկացողի համար լոկ։

** Մեկը մեկից լավ՝ վատ աղջիկ չկա, էս զոքանչներն ու սկեսուրները ուրկի՞ց են ծնվում։

** Սիրունը նա չէ ՝ ով որ սիրուն է, այլ՝ ում սիրում ես։

** Կինն ամուսնու պատիվն է, ամուսինը՝ կնոջ։

** Սերն անցողիկ է, հուշը՝ մնայուն։

** Ջուրը մի մտիր, եթե տեղյակ չես խորությանը գետի։

** Սերը ծնվում է սիրուց, ապրում այդ սիրով, գոսանում ապա՝ երբ սառչում է սերը։

** Վայ նրան՝ ով ուրիշի հույսին է։

** Աղքատի հույսը Աստվածն է, հարուստինը՝ սատանան։

** Ով ասես՝ հիմար մտքեր չունի գլխում, բայց նա է խելոքն՝ ով չի արտահայտում դրանք։

** Ծառը չէր տապալվի կացնից, եթե կոթն իրենից չլիներ։

** Ձին վարգից կճանաչեն, կնոջը՝ վարքից։

** Մարդու աչք հազիվ թե հագենա գեղեցկությունից։

** Ոչ ոք չի հիշում նրանց, ովքեր չկան արդեն, ոչ ոք չի հիշի մեզ՝ երբ չենք լինի արդեն։

** Աստծուց բարձր, կյանքից թանկ՝ մայրն է, մայրն է մեր միայն։

** Մարդ կոչվելու համար՝ ամեն երեկո, քնելուց առաջ, մի կոպեկ գցիր ետ՝ հանուն հայության։

** Հայ մարդուն խաբող ու նենգությամբ նրա ձեռից ապրելու միջոցը խլած ու նրա երեխայի բերանի հացը կտրող հայն Աստծու նզովքին է արժանի սոսկ։

** Մի վազիր երջանկության ետևից՝ ո՞վ է հասել, որ դու հասնես։

** Ամեն ինչ իր ժամանակին. ոչ մեռնել՝ երբ ապրել ես ուզում, ոչ ապրել՝ երբ մեռնել ես ուզում։

** Կյանքը՝ դա սովորական պատմություն է մի, որ ոչ սկիզբ ունի, և ոչ էլ ավարտ։

** Աստված մարդուն թևեր չի տվել՝ ճախրելու, բայց և չի պատգամել՝ սողալ։

** Չկա առավել մեծ դժբախտություն, քան այն, երբ դու սիրում ես խելահեղ, իսկ նա քեզ չի էլ նկատում։

** Իսկական սերը՝ երբ ժամադրության ես գնում ժամանակից շուտ, իսկ նա այնտեղ անհամբեր սպասում է արդեն։

** Զմայլիչ դեմքը սիրածի՝ ժամանակն անկարող է դժգունել։

** Սերը՝ երբ նրա անունն անգամ հիշելիս, ժպտում ես ակամա։

** Սիրել՝ նշանակում է մոռանալ ինքդ քեզ և ապրել նրա կյանքով միայն ու նրա համար։

** Որևէ բանի համար չեն սիրում՝ սիրում ես, որովհետև անկարող ես չսիրել։

** Սերն ուժեղ է, բայց խանդն ավելի ուժեղ է։

** Լավ օրվա հույսն է աղքատին պահողը։

** Նրանք, ովքեր ավելի վատ վիճակում են, քան դու, չեն խոսում քո մասին, նրանք, ովքեր լավ են ապրում, չեն էլ հիշում քեզ։

** Ծանր օրդ եղբորդ դուռը մի գնա, պատահում է՝ մոտ ընկերը լավ է, քան հեռու եղբայրը։

** Ի՜նչ անցողիկ ու դաժան է կյանքը. Ի՜նչ ունեի առաջ… ու ինչ ունեմ հիմա։

** Թե մարդ իմանար իր մահվան օրը՝ հազիվ դիմանար մինչև այդ օրը։

** Կյանքն այլ իմաստ ունի, երբ ապրում ես հանուն մեկի, որի համար թանկ ես անսահման։

** Թույլ տղամարդը պատուհաս է կնոջ գլխին։

** Ուժեղ տղամարրդու կողքին ամենաթույլ կինն անգամ ուժեղ է զգում իրեն։

** Դեմքիդ ժպիտը չի նշանակում, թե ուրախ է սիրտդ, այլ որ՝ ուժեղ ես դու։

** Եթե սիրում ես՝ կարևոր չեն ոչ գույնն աչքերի, և ոչ էլ տարիքն անգամ։

** Մարդու դեմքն ավելի շատ բան է ասում նրա մասին, քան հագուստն ու տակի մեքենան։

** Հայի դժնի բախտ՝ գերեզմաններն անգամ սփռված աշխարհով մեկ։

** Մեռնելն ահավոր չէ այնքան, որքան այն, որ ում սիրում ես՝ այլևս չես տեսնելու։

** Կյանքդ արած ոտի կոխան, բարությունդ՝ հենարան, անարժանը բարձրացավ վեր՝ աղուհացը մոռացած։

** Չափի զգացում ու համբերություն՝ գլուխդ հանգիստ ապրիր։

** Վերջը լավ կլինի՝ ասում ենք, բայց այդ վերջը ե՞րբ է գալու՝ ոչ ոք չգիտի։

** Անխղճի բռունցքը անվերջ կախված է խեղճի գլխին։

** Ծերացող մարդուն անցյալի ունեզուրկ օրերն անգամ երանելի կթվան։

** Հանուն իր շահի՝ տունդ քանդում է՝ երեսիդ ժպտալով։

** Երբ մարդուն հասկացող չկա՝ նա իր ցավը պատմում է ծառերին, երգող հավքերին, ջրերին…

** Մի ուրախացիր գտածով՝ ինչ- որ մեկը լալիս է իր կորուստը։

** Վախեցիր այն թշնամուց, ով քո բարեկամն է եղել մի ժամանակ։

** Կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչանքներից, ժպիտներից, դարձյալ հառաչանքներից։

** Ցավ մի պատճառիր ծնողներիդ, որ սիրտդ չմղկտա հետագայում, երբ նրանք չեն լինի այլևս։

** Ուժեղ մարդը խոսքը ճակատին կասի, վախկոտը՝ հետևին։

** Բարկացած ժամանակ զսպիր քեզ՝ հետո չամաչես։

** Չարյաց արմատը՝ խմենք ծնողների կենացը, քանի չենք մոռացել

** Աստված մարդուն երկու ականջ է տվել, մի լեզու՝ շատ լսի, քիչ խոսիր։

** Ոչինչ վաղանցուկ չէ այնքան, ինչքան կյանքը ջահել օրերի։

** Երկուսի գաղտնիքն իմացավ երրորդը՝ գաղտնիք չէ այլևս։

** Վատ լուրը մոռացվում է, վատ լուր բերողը՝ ոչ։

** Մարդուն բարությամբ ճանաչիր՝ մնացածը սուտ է։

** Հավերի հետ քնիր, հավերի հետ ել՝ գործդ առաջ կգնա։

** Տմարդի համար՝ որտեղ հաց՝ այնտեղ կաց։

** Համբերություն ունեցիր՝ զայրույթի պահին, մի խոստացիր ոչինչ, երբ որ երջանիկ ես, ինչքան քիչ խոսես՝ այնքան լավ քեզ համար։

** Վայելուչ չէ տղամարդուն՝ բանսարկել իր նախկին մտերմուհուն։

** Սիրող սրտերի զրույցը չի վերջանա։

** Բոլոր ճանապարլները տանում են Հռոմ, մերը՝ միայն Ղարաբաղ։

** Մարդու երջանկությունն հատվում է այն օրը, երբ նա լքում է հայրենի տունն ու մեկնում օտար ափեր։

** Սերը դա հենց կյանքն է, որ երկու սիրող սրտեր միահյուսում է իրար։

** Գեղեցկությունն այն չէ, որ փայլում է, այլ որ ջերմացնում է հոգիդ։

** Ջուրն ընկար՝ դուրս գալու մասին մտածիր և ոչ թրջվելու։

** Յոթ անգամ չափելու ու մի անգամ կտրելու մասին սկզբում մտածիր և ոչ վերջում։

** Մի ասա ու մի արա այնպիսի բան, որ ցավ պատճառի նրան, ով սիրելի է քո սրտին։

** Ղարաբաղը մենավոր այն ծառն է, որ ժայռի պռնգին կանգնած՝ հարազատ մոր պես սպասում է քո ճամփին։

** Ինչ էլ որ անես՝ օտար երկրում անկոչ հյուր ես դու, հայրենի հողում սարքիր քո տունը։

** Ամեն ոք իր հոգում տիտի ունենա մեկին, որի համար արժենա ապրել։

** Մի կտրիր այն ծառը, որի հովանու տակ ապրում ես անհոգ։

** Մարդուն այպանելով հիմար չես դարձնի, ինչպես որ հիմարին գովելով՝ հնարամիտ։

** Լեզուդ քեզ պահիր, դրանից վտանգավոր թշնամի չունես։

** Իմաստուն կենաց՝ պարզերես լինենք։

** Ոչ թե ոտքի տակ՝ երկնքին նայիր, որ պայծառ մտքեր ունենաս։

** Մարմնական ցավն անցողիկ է, հիշողության ցավը՝ տևական։

** Ցավ է, որ հայերեն չգիտես՝ աշխարհին գոնե նայիր հայերեն։

** Սիրուց վսեմ չկա ոչինչ՝ նրա կենարար լույսով է օծված ամեն ինչ մեր շուրջը։

** Հարստությանը մի նայիր, արած գործին նայիր։

** Մարդու խելքը օրհասական պահին կերևա։

** Համարձակորեն ասված սուտն անցնում է, երկչոտ ճշմարտությունը՝ ոչ։

** Ինչ արեցիր՝ մոռացան, հացդ կերան՝ ուրացան։

** Տղամարդու տենչը՝ որ սիրեն իրեն, կնոջը՝ որ հասկանան։

** Սերն հզորազոր է. առանց նրա չի ծագի արևը, վարդի կոկոնը չի պայթի, չեն դեյլայլի հավքերը, ծիլը չի ծակի հողի հաստ շերտը։

** Չունեվոր մարդիկ խորթ զավակներն են այս աշխարհի։

** Տեր իմ Աստված, կորով տուր ինձ՝ մոռանալ կերենամ ինձ մոռացողներին։

** Մի տանջվիր հանուն նրա, ով չի ցավում քեզ կորցնելու համար։

** Շատ փող ունեցողի աչքը փողից չի կշտանա։

** Հարգանքն ու սերը ոչ աղերսում, ոչ էլ առնում են փողով, արժանանում են:

** Երանի նրան, ով սիրում է ինքնամոռաց ու ոչ ոք չի երևում աչքին՝ իր ընտրյալից բացի:

** Մի փնովիր նրան: Թե արժանի ես՝ նրանից լավին գտիր:

** Մեծ տառապանքը տանում են լռին:

** Ուրիշի հաջողությամբ թե ուրախացար, իմացիր` երջանիկ ես:

** Մայրն ութ երեխա է պահել, ութ երեխան մի մոր պահել չեն կարողանում:

** Մորս խոսքը` ապրելը պիտեր, մեռնելը չպիտեր:

** Մեր ուզածն ի՞նչ էր, մի օր լինի` չարը վերանար երկրի երեսից, մինչ այդ բարին վերացավ:

** Չափի զգացումը կորցրիր` ամեն ինչ կորցրիր:

** Մարդկային ողբերգությունն այս աշխարհում` կյանքը կարճ է, ու մենք անզոր ենք որևէ բան փոխելու:

** Վատություն մի արա գոնե, թե ընդունակ չես լավության:

** Հարգիր ինքդ քեզ` ուրիշներն էլ կհարգեն:

** Գործդ վաղվան մի գցիր, այսօրվա անհաջողության պատճառը երեկվա ծուլությունն է քո:

** Թքած ունեցիր, թե քեզ չեն հավատում, կարևորը` որ դու արդարացի ես:

** Մի' ծանակիր աղքատ մարդուն. ինչ գիտես դու` ինչ է սպասվում քեզ առջևում:

** Բարի մարդու մեջ չարություն մի' որոնիր, չար մարդու մեջ` բարություն:

** Բարեկամ չէ նա, ով կողքիդ չէ քո նեղ օրվան:

** Երջանկությունը երազ է մի` աչքդ բացեցիր` չկա արդեն:

** Խորհուրդ մի տուր նրան, ով քո խորհրդի կարիքը չի զգում ամենևին:

** Դու չկարծես, թե հիմար էի` խաբեցիր. ես քո մասին ավելի բարձր կարծիքի էի, քան արժանի էիր դրան:

** Աստծուն երկնքում չէ՝ քո մեջ որոնիր, թե չգտար՝ զուր ես որոնում:

** Մաքուր մարդու հավիտենական միամտությունը՝ բոլորին իր արշինով է չափում:

** Մի լքիր նրան, ով իր կյանքը չի խնայի քեզ համար:

** Լավը տեսնողը լավը կտեսնի, վատը՝ վատը:

** Խելամիտ կինը հարս բերելով տուն՝ դուստր կունենա, անմիտը՝ որդուն էլ կկորցնի:

** Սերեր շատ կունենաս կյանքում, ընկերներ՝ բազում, մայրը միակն է, երկրորդը չկա, աչքի լույսի պես պահպանիր նրան, քանզի իսկական սիրով մայրը կարող է սիրել միայն:

**Թե մեծերը չխառնվեին՝ նոր ծնվածները կմեծանային անաղարտ ու անբիծ:

** Միակ սերն անդավ՝ մոր սերն է անդավ, քանզի ինչ էլ անես ու ինչպիսին էլ որ լինես՝ նա քեզ ներելու ու սիրելու է միշտ:

** Այնքան բարի մի եղիր, որ ելնեն ուսերիդ:

** Կոտրած ափսեն կկոծկեն, կոտրած սիրտը չի կոծկվի:

** Ընկել ես հանկարծ՝ տուր ձեռքդ՝ ելիր, որ մեկ ուրիշին էլ դու ձեռքդ մեկնես՝ ելնելու տեղից:

** Ապրիր, վայելիր, քանի ջահել ես դեռ, գնա ընդառաջ քո վայելքներին, քանզի անցողիկ է կյանքում ամեն բան. էդ էլ կանցնի շուտով:

** Մի՛ գնա այնտեղ, ուր քեզ բերկրանքով չեն դիմավորում:

** Տեղն իմացիր ծնողի, որ քո զավակն էլ քո տեղն իմանա:

** Մեղք արդար մարդուն այս անարդար աշխարհում:

** Կամեցողը ժամանակ կգտնի, չկամեցողը՝ պատճառ:

** Կյանքի առաջին կեսում խելք չունենք, երկրորդ կեսում՝ առողջություն:

** Կարոտը զորեղ է. արևի կարոտից ծիլը ծակում է քարը:

** Մի՛ կորցրու հույսդ, երբ թվում է՝ ելք չկա այլևս:

**Աշխարհն այնքան է ապականվել, որ ազնիվ մարդուն տեղ չկա այնտեղ:

** Երանելի օրերի հուշը ցավ է պատճառում, քանզի չկան:

** Կան գեղեցկություններ, որ հեռվից տեսնելիս անգամ սիրտդ բաբախում է ուժգին: ** Լավ է երբեք, քան ուշ...երբ այլևս պետք չէ:

** Ինչքան պիտի սիրես, որ կարենաս ներել, ինչքան պիտի չսիրես, որ դավաճանես...

**Օտարի պատճառած ցավն անցնում է‚ բարեկամինը՝ երբեք։

** Մորից թանկ` մայրն է միայն: Սիրուց ուժեղ` սերը միայն:

** Ում կրծքով պաշտպանել եմ՝ դանակով հարվածել է թիկունքից։

** Կյանքը գեղեցիկ խաբկանք է, մահը՝ դառը իրողություն:







 
   © Левон Адян, 2018. e-mail           Замечания по сайту e-mail